Մի անգամ սինյոր Գոգոլը մի պատմություն պատմեց քթի մասին: Էս քիթը Նևսկի պողոտայում լողում էր սայլակի մեջ, զարմանալի բաներ էր անում: Այդպիսի մի քիթ էլ չարաճճություն էր անում Լեվենոյում, Լագո Մեջորեի լճում:
Նավամատույցի հակառակ կողմում մի սինյորն էր ապրում: Մի օր էս սինյորը արթնացավ և գնաց լոգարան: Նա պատրաստվում էր սափրվել, բայց հայելուն նայելով` բղավեց.
-Օգնությո՜ւն, փրկեք, իմ քիթը…
Նրա դեմքին քիթ չկար: Քթի փոխարեն հարթ, ուղիղ տեղ էր մնացել: Սինյորն այդպես դուրս վազեց պատշգամբ հենց այն ժամանակ, երբ իր քիթը դուրս եկավ փողոց և արագ վազեց դեպի նավամատույց:
-Կանգնի՛ր, կանգնի՛ր,-բղավեց սենյորը,-Դա իմ քիթն է, բռնեք դրան:
Մարդիկ նայում էին պատշգամբին և ծիծաղում նրա վրա.
-Քիթը գողացել են, իսկ քաչալը` մոռացել:Վատ է, շա՜տ վատ է:
Սինյորին միայն մի բան էր մնում՝ վազել փողոց և ընկնել փախստականի ետևից: Նա դեմքը ծածկել էր թաշկինակով, կարծես ինքը ուժեղ հարբուխով հիվանդ է: Դժբախտաբար նա նավամատույց հասավ այն ժամանակ, երբ լաստանավն արդեն մեկնել էր:
Սինյորն, առանց ժամանակ կորցնելու, համարձակ նետվեց ջուրը և լողաց դրա ետևից:
Ուղևորներն ու տուրիստները բղավում էին.
-Դե, դե, արագացրո՛ւ :
Լաստանավն արդեն արագություն էր հավաքել, իսկ նավապետը չէր էլ ուզում ինչ-որ ուշացած ուղևորի համար վերադառնալ:
-Սպասիր հաջորդ լաստանավին,-բղավեց մի նավաստի,- այն կես ժամը մեկ մեկնում է:
Սինյորը շատ տխրեց, ափ վերադարձավ ու հանկարծ տեսավ, որ իր քիթը՝ իր անձրևանոցը հագին, լողում է լճում:
-Ահա թե ինչ, այսինքն՝ դու միայն ձևացնում էիր, թե լաստանավ ես ուզում նստել, – բղավեց սինյորը:
Քիթի պետքն էլ չէր: Նա շարունակում էր առաջ նայել, ինչպես ծեր ծովագայլ, նույնիսկ ականջը չշարժեց: Անձրևանոցը մեդուզայի նման դանդաղ լողում էր ալիքների վրա:
-Այդ ու՞ր,- հուսահատ կանչեց սինյորը:
Քիթը չբարեհաճեց նրան պատասխանել, և խեղճ սինյորը ստիպված ափ վերադարձավ: Հետաքրքրասերների ամբոխի միջով անցնելով ` տուն վերադարձավ:
Նա բրաձրացավ իր սենյակ, փակվեց, հրամայեց սպասուհուն ոչ ոքի ներս չթողնել, նստեց հայելու մոտ և սկսեց զննել ուղիղ, հարթ մասը, որ քթի տեղն էր մնացել:
Մի քանի օր հետո Ռանկոյում ապրող մի ձկնորս իր կարթը հավաքելիս գտավ լճի մեջտեղում խեղդվող փախստականին,ախր անձրևանոցը շատ էր ծակծկված: Ձկնորսը որոշեց քիթը տանել Լավենոյի շուկա: Սենյորի սպասուհին էլ էր այդ օրը շուկա գնացել`ձուկ գնելու: Հենց այնտեղ էլ նա տեսավ տիրոջ քիթը, որը հպարտորեն թիթիզանում էր գծավոր ձկների և գայլաձկների մեջ:
-Ախր դա հենց իմ տիրոջ քիթն է,-վախեցավ սպասուհին, իսկ հետո արագ գլխի ընկավ:-Տվե՛ք դրան, ես տուն կտանեմ:
-Իմ գործը չէ, թե դա ու՞մ քիթն է, – ասաց ձկնորսը:-Ես եմ նրան որսացել, ես էլ նրան վաճառում եմ:
-Ինչքանո՞վ:
-Իհարկե, մի ամբողջ ոսկով, ախր դա քիթ է, ոչ թե ինչ-որ ձկնիկ:
Սպասուհին շտապ տուն վազեց և ամեն ինչ պատմեց տիրոջը:
-Տուր նրան այնքան, ինչքան ուզում է: Ես ուզում եմ, որ իմ քիթը վերադառնա իր տեղը,- հուսահատ բղավեց սինյորը:
Սպասուհին արագ հաշվեց, որ շատ մեծ գումար է անհրաժեշտ, որովհետև քիթը բավականին մեծ էր, անհրաժեշտ էր երեք սարսափելի հազար և տասներեք ինն ու կես: Այդքան գումար հավաքելու համար նա նույնիսկ իր ականջօղերը վաճառեց: Նա շատ էր սիրում իր տիրոջը, դրա համար էլ առանց ափսոսալու բաժանվեց օղերից:
Սպասուհին քիթը գնեց, փաթաթեց թաշկինակի մեջ և բերեց տիրոջը:
Քիթը հանգիստ թույլ տվեց իրեն տուն բերել և նույնիսկ չվրդովվեց, երբ տերը իր դողացող ձեռքերով զգուշորեն բռնեց իր ծայրից:
-Ինչի՞ց էիր փախչում, հիմարի՛կ: Ես քեզ ի՞նչ էի արել:
Քիթը ծուռ նայեց տիրոջը, դժգոհ խոժոռվեց ու ասաց.
-Գիտես, եթե ուզում ես, որ ես տեղում մնամ, քիթդ էլ մատով մի փորի…կամ գոնե եղունգդ կտրի՛ր:
Տեքստային աշխատանք
1․Ի՞նչ էր պատահել հեքիաթի հերոսին։
Հեքիաթի հերոսի քիթ փախել էր:
2․Ո՞րտեղ էր թափառում սինյորի քիթը։
Նավամատույց:
3․Ո՞ւր հայտնվեց քիթը և ի՞նչպես։
Քիթը հայտնվեց շուկայում, որովհետև ձկնորսը նրան բռնել էր:
4․Ո՞վ գտավ և տիրոջ մոտ վերադարձրեց քթին։ Ի՞նչի դիմաց ստացավ քիթը։
Սպասուհին գտավ քիթ և նա վաճառեց իր օղերը և հետ բերեց քիթը:
5․Ի՞նչու էր փախել քիթը, և ի՞նչ պայման կապեց տիրոջ հետ։
Քիթը փախել էր, որովհետև իր տերը աննդատ քիթը փորում էր և քիթը դրաց պայման, որ նա եղունգները կտրի: